ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Լֆիկի բետեէռները

Լֆիկի բետեէռները
06.12.2012 | 18:28

Դուբայում հանգստանալու «հնարավորություն չունեցող» օլիգարխ Սամվել Ալեքսանյանը` Լֆիկը, «Երևանի սիթիներ»-ում գնորդների համար պարբերաբար ակցիաներ է կազմակերպում: Այս անգամ էլ «հավատարիմ հաճախորդները» կարող են հեռուստացույց շահել: «Մեր շենքը էդ հողի վրա «շեղվել» է: Օրվա մեջ տասնհինգ անգամ սիթի են գնում, որ քարտի համարը համընկնի ու շահեն: Բայց պարզ է, որ շահողները պատահական մարդիկ չեն»,- նկատեց գնում կատարող կանանցից մեկը: Մեկ ուրիշից էլ, որն արդեն դրամարկղի մոտ էր, աշխատակիցը պահանջեց քարտը` ասելով. «Կարող ա դուք շահեք»: Կինը նետեց. «Քանի տարի է էստեղից առևտուր եմ անում, չեմ հավատում դրան»: Այդ պահին աշխատակիցը կանչեց մուտքի մոտ «հերթապահող» միջինից բարձր տարիքի մի կնոջ, որը երկու ձեռքով արագ-արագ խաղաթղթեր էր խառնում: «Ասա, չե՞ն շահում»,-հարցրեց: ՈՒ սկսվեց իրական «քարոզը»: Դրամարկղի աշխատողից հետաքրքրվեցինք. «Լֆիկի անձնական քարտուղա՞րն է, թե՞ PR մենեջերը»: «Ո՞Ւմ »,- հարցրեց վախվորած: «Ձեր սուպերմարկետի տիրոջ, հա, կներեք, Սամվել Ալեքսանյանի»: «ՉԷ՜, էստեղի բնակիչներից է»,- կարճ կապեց աշխատակիցը:

Մինչ մենք զրուցում էինք, «բնակչուհին» շարունակում էր իր հավաստումները և մտնող-դուրս եկող տղամարդկանց առաջարկում «բլոտ» խաղալ: Երևի դա էլ նրա մենաշնորհն էր:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ